|
Հաջորդ էջ
Ջեռուցման և օդորակման
համակարգերի տեղադրում
Ռումինական ընկերությունը, որը մասնագիտացած է
ջրատար, ջեռուցման և օդորակման համակարգերի
տեղադրման, ինչպես նաև էլեկտրալարերի անցկացման
մեջ, փնտրում է ենթապայմանագրեր և աութսորսինգի
հնարավորություններ:
Code: 20090629051
Կահույք
Ռումինական ընկերությունը, որը մասնագիտացած է
փոքր կահույքի արտադրության գործում, փնտրում է
առևտրային միջնորդների:
Code: 20090624005
Բազմոցներ
Իտալական արտադրությունը,որը արտադրում է
բազմոցներ և կահույքի այլ տեսակներ, փնտրում է
դիստրիբյուտոր կամ գործակալ:
Code: 20090609020
Մազերի և անձնական խնամքի կոսմետիկա
Իտալական ընկերությունը, որն արտադրում և վաճառում
է մազերի և անձնական խնամքի միջոցներ, փնտրում է
ներմուծողների և դիստրիբյուտորի:
Code: 20090622035
Կաուչուկ
Թուրքական ընկերությունը, որը մասնագիտացած է
տարբեր տեսակի ռետինե և մետաղե պատրաստվածքների
արտադրման մեջ, փնտրում է առևտրային միջնորդների և
փոխշահավետ համագործակցություն արտադրությամբ
զբաղվող ձեռնարկությունների հետ:
Code: 20090622031
ՏՏ-ծառայություններ
Ռումինական ընկերությունը, որն ունի 9-ամյա փորձ
ՏՏ-ծառայությունների, սպասարկման, օգնության և
խորհրդատվության ոլորտում, փնտրում է նման
կազմակերպության ֆրանչայզ, համատեղ ձեռնարկություն
ստեղծելու կամ ենթակապալառու դառնալու նպատակով:
Code: 20090619013
Ջեռուցման համակարգեր
Ֆրանսիական ընկերությունը, որն արտադրում է
էներգախնայող գազով ջեռուցման համակարգեր, փնտրում
է գործընկեր` արտադրանքն իրացնելու համար:
Code: 20090122011
Բժշկական և ատամնաբուժական տեխնիկա
Ռուսական ընկերությունը, որը մասնագիտացած է
բժշկական և ատամնաբուժական տեխնիկայի պատրաստման
գործում, փնտրում է նման տեխնիկայի իրացնող`
Ռուսաստանում:
Code: 20081029001
Շինանյութեր
Ռուսական ընկերությունը, որը մասնագիտացած է
շինանյութերի մեծածախ առևտրի, անշարժ գույքի և
շինարարության ոլորտում գործարքներ կնքելու մեջ,
փնտրում է գործընկեր` համատեղ ձեռնարկություն
ստեղծելու, ցեմենտ արտադրելու համար:
Code: 20081010003
Փորձաքննություններ անցկացնելու սարքավորումներ
Չեխական ընկերությունը, որը մասնագիտացած է
վերլուծություններ անցկացնելու սարքավորումների
մատակարարման և արյան փոխներարկման համար
օգտագործվող ռեակտիվների և առարկաների բաշխման և
վաճառքի, հեմատոլոգիայի, կլինիկական բիոքիմիայի,
ինչպես նաև անասնաբուժության ոլորտում օգտագործվող
սարքավորումների մեջ, առաջարկում է առևտրային
միջնորդական ծառայություններ:
Code: 20090616018
Սննդի արդյունաբերություն
Ընկերությունը Սլովակիայից, որը մասնագիտացած է
սննդի արդյունաբերության ոլորտում, արտադրում է
սնունդ-փոշիներ և փնտրում է փոխշահավետ
համագործացություն արտադրողների հետ: Ֆիրման
առաջարկում և փնտրում է առևտրային միջնորդական
ծառայություններ (գործակալներ, ներկայացուցիչներ,
բաշխիչներ) և փոխշահավետ արտադրություն:
Code: 20090612039
Մշակում
Գերմանական տեխնիկական ընկերությունը,որը
մասնագիտացած է փորձաքննության անցկացման,
նախագծման, հաստատման և դիզայնի մեջ, փնտրում է
գործընկերներ` համատեղ ձեռնարկության ստեղծման
համար, օրինակ` արդյունաբերական և կոմերցիոն
գործարանների ստեղծում, նախագծերի հաստատում`
ներառյալ սարքավորումների անհրաժեշտ
փորձաքննությունը և տեխնիկական փաստագրումը:
Code: 20090604037
Փայտանյութի մշակում
Ռումինական փոքր ընկերությունը, որը մասնագիտացած
է փայտանյութի մշակման գործում, փնտրում է այս
ոլորտի արտադրող` փոխշահավետ արտադրման կամ
Ռումինիայում պատրաստվածքների տարածման համար:
Code: 20090603016
Կոսմետիկա
Լեհական կոսմետիկայի մեծածախ առևտրով զբաղվող
ընկերությունը, որը մասնագիտացած է օծանելիքի
ներմուծման և արտահանման գործում, փնտրում է
բարձրորակ օծանելիք պատրաստող, ինչպես նաև մեծածախ
առևտրով զբաղվող գործընկերներ համագործակցության
հաստատման համար:
Code: 20090429055
Բնական կոսմետիկա
Ռուսական ընկերությունը, որը մասնագիտացած է
բնական կոսմետիկայի և կենսաբանական ակտիվ
հավելանյութերի արտադրման գործում, օգտագործում է
միայն բնական նյութեր, հին բաղադրատոմսեր և
նորագույն տեխնոլոգիաներ: Ընկերությունը փնտրում է
դիստրիբյուտորների, ինչպես նաև փորձառու և
վստահելի գործընկեր` կոմերցիոն համագործակցության
համար, առևտրային միջնորդական ծառայություն,
ենթակապալի և աութսորսինգի առաջարկներ:
Code: 20090521008
Փայտյա այրվող բրիկետներ
Ռումինական ընկերությունը, որը մասնագիտացած է
փայտյա վառելիքային բրիկետների և պալետների
արտադրության գործում, փնտրում է համատեղ
ձեռնարկության հնավարություններ:
Code: 20090515002
Բույսեր
Իտալական ձեռնարկությունը, որը մասնագիտացած է
բույսերի աճեցման ոլորտում, փնտրում է միջնորդներ
արտերկրում:
Code: 20090515015
Բազմոցներ և բազկաթոռներ
Իտալական ձեռնարկությունը, որն արտադրում է
օրիգինալ ոճի բազմոցներ և բազկաթոռներ, փնտրում է
գործակալներ և դիստրիբյուտորներ:
Code: 20090520045
Շաքարավազ և շոկոլադ
Ռումինական ընկերությունը, որը մասնագիտացած է
շաքարավազի, շոկոլադի, քաղցրավենիքի, սուրճի,
կակաոյի, համեմունքների, ինչպես նաև օծանելիքի և
կոսմետիկայի մեծածախ առևտրի ոլորտում, փնտրում է
համատեղ ձեռնարկության հնարավորություններ:
Code: 20090515001
Գինիներ և էքստրա-մաքուր ձիթապտղի յուղ
Իտալական ձեռնարկությունը, որն արտադրում է
Chianti Montalbano գինիներ և էքստրա-մաքուր
ձիթապտղի յուղ, փնտրում է ներմուծողներ և
գնորդներ:
Code: 20090521058
Բույսեր
Իտալական ձեռնարկությունը, որը աճեցնում և
վաճառում է բույսեր այգիների համար, փնտրում է
այնպիսի բաշխիչների, ինչպիսիք են այգու կենտրոններ
և լանդշաֆտային դիզայներներ:
Code: 20090521064
Տրիկոտաժե հագուստ
Իտալական ձեռնարկությունը, որն արտադրում է
վերնազգեստ` կանանց, տղամարդկանց և երեխաների
համար, փնտրում է ներմուծողների/գնորդների կամ
գործակալների:
Code: 20090522014
Դեկորատիվ բույսեր
Իտալական ձեռնարկությունը, որը զբաղվում է
դեկորատիվ բույսերի աճեցմամբ և առևտրով, փնտրում է
կոմերցիոն համագործակցություն:
Code: 20090522018
Դեկորատիվ բույսեր
Իտալական ձեռնարկությունը, որը զբաղվում է
դեկորատիվ բույսերի աճեցմամբ, փնտրում է
միջնորդներ արտերկրում:
Code: 20090522026
Կոսմետիկա, օծանելիք, հագուստ
Լեհական առևտրային միջնորդական ընկերությունն
առաջարկում է և միևնույն ժամանակ պահանջարկ է
ներկայացնում առևտրի միջնորդի ծառայությունների,
կոսմետիկայի, օծանելիքի, հագուստի, կոշիկի,
փայտաթեփի, գրանիտի, CNC սարքավորումների, մետաղե
պատրաստվածքների տեղափոխման և լոգիստիկայի
ծառայությունների:
Code: 20090518038
Էլ. կոմերցիա
Ռումինական ընկերությունը, որը մասնագիտացած է
էլեկտորնային կոմերցիայի գործում, շահագրգռված է
առևտրային միջնորդական ծառայությունների,
ենթապայմանագրերի կնքման, ինչպես նաև ընկերության
վաճառքի մեջ` ամբողջությամբ կամ մասնակի:
Code: 20090527019
Մաքսային ծրագրային ապահովում
Չեխական ՏՏ-ընկերությունը, որը մասնագիտացած է
մաքսային ծրագրերի ստեղծման գործում, և ունի
երկարատև փորձ աութսորսինգի գործում, առաջարկում է
համագործակցություն ծրագրային ապահովման զարգացման
նախագծերի ոլորտում: Համագործակցության տեսակը,
որում ընկերությունը հետաքրքրված է, աութսորսինգն
է: Ընկերությունն ապահովում է ծառայությունների
ամբողջական փաթեթ` պահանջարկի վերլուծությունից,
իրականացումից, տեստավորումից և օգտագործողի
ուսուցումից սկսած:
Code: 20090522004
Բնական աղբյուրի ջուր
ֆրանսիական ընկերությունը, որն արտադրում է
պլաստմասե շշերով բնական աղբյուրի ջուր, փնտրում է
կոմերցիոն գործընկերների (աղբյուրի ջրի
դիստրիբյուտոր, մատակարարման համակարգեր կամ
մեծածախ առևտրով զբաղվողների, ինչպես նաև
գործակալների և կոմերցիոն ներկայացուցիչների):
Ռեստորաններ, սրճարաններ, բարեր և ճաշարաններ…
Հնարավոր են համագործակցության բոլոր տեսակները
ընկերության արտադրանքի տեղաբաշխման համար:
Code: 20090504007
Հիվանդանոցային համազգեստ
Թուրքական ընկերությունը` հիմնված Իզմիրում,
փնտրում է գործընկեր, որն հետաքրքրվում է
հիվանդանոցային համազգեստով: Ընկերությունը
փնտրում է համագործակցություն վերջնական
սպառողների հետ, որոնք հնարավորություն ունեն
արտահանել արտադրանքը Եվրոպա:
Code: 20090410010
Ներկեր
Բելգիական ընկերությունը, որը մասնագիտացած է
փայտե իրերի համար նախատեսված ներկերի
արտադրության գործում, փնտրում է
համագործագործակցության համար մատակարարների և
կոմերցիոն գործընկերների, որոնք օգտագործում են
ներկերը իրենց արտադրության մեջ:
Code: 20090331024
Տրանսպորտ/Լոգիստիկա
Լիտվական ընկերությունը, որը մասնագիտացած է
բեռնափոխադրման, ինչպե նաև նոր ISO և օգտագործած
կոնտեյներների առևտրում, փնտրում է առևտրային
միջնորդների և բեռնափոխադրումների/լոգիստիկայի
գործում մասնագիտացած գործընկերների:
Code: 20090331021
Ինտերյերի դիզայն
Բելգիական ընկերությունը, որը մասնագիտացած է
ինտերյերի դիզայնի համար նախատեսված
պատրաստվածքների արտադրության գործում, փնտրում է
կոմերցիոն գործընկերներ և դիստրիբյուտորներ:
Code: 20090330048
Մթերքի մշակում և պահպանում
Մթերքի պահպանման և մշակման ոլորտում առաջատար
իտալական ընկերություններից մեկը փնտրում է
ներմուծողներ, դիստրիբյուտորներ և գործակալներ`
հյուրանոցային, ռեստորանային. հյուրատնային
բիզնեսում:
Code: 20090325006
Սպորտային սարքավորանք
Սպորտային սարքավորումների և առողջարանային
տարածքների արտադրող իսպանական ընկերությունը
փնտրում է գործակալների և դիստրիբյուտորների:
Պոտենցիալ գործընկերներ կարող են դառնալ նրանք,
ովքեր կապված են մարմնամարզության, սպորտային
դահլիճների, սրահների, հյուրանոցների հետ
(առողջարանային տարածքների, մարմնամարզության
սրահների սարքավորումների, սպորտային տրեկների,
սպորտային գույքի, մանկական այգիների,
լողավազանների և վազքուղիների կառուցում):
Ընկերությունն ունի ավելի քան 30 տարվա փորձ այդ
ոլորտում:
Code: 20090318034
Գործված հագուստ
Լիտվական ընկերությունը, որը մասնագիտացած է
գործած հագուստի արտադրության մեջ, փնտրում է
առևտրային միջնորդների, ինչպես նաև առաջարկում է
առևտրային միջնորդի ծառայություններ:
Code: 20090317035
Դեղագործություն
Բելգիական ընկերությունը, որն իրականացնում է
դեղագործության, կոսմետիկայի և սննդամթերքի
հետազոտություններ և վերահսկողություն, փնտրում է
առևտրային միջնորդական ծառայություններ`
Հայաստանում:
Code: 20090313021
Լուսավորության դիզայն և խորհրդատվություն
Բելգիական ընկերությունը, որը մասնագիտացած է
լուսավորության ձևավորման աշխատանքների և
խորհրդատվության բնագավառում, փնտրում է
գործընկերներ կոմերցիոն համագործակցությն համար:
Code: 20090508008
Կաշվե ձեռնոցներ
Հունգարական ընկերությունը, որը զբաղվում է
կաշվե ձեռնոցների արտադրությամբ, փնտրում է
ներկայացուցիչներ և դիստրիբյուտորներ:
Code: 20090506005
Պահածոյացված սնունդ
Ֆրանսիական փոքր ընկերությունը, որը արտադրում է
ապակե տարաներով մի քանի տեսակի պահածոյացված
սնունդ, փնտրում է գործընկերներ արտադրանքի
ներմուծման և տարածման համար:
Code: 20090504018
Ծրագրային ապահովում
Լեհական ընկերությունը, որը զբաղվում է բիզնեսի
համար համակարգչային ծրագրերի մշակմամբ,
առաջարկում է դառնալ ենթակապալառու:
Code: 20090402011
Քաշմիր և այծի մորթի
Թուրքական քաշմիր արտադրող և արտահանող
ընկերությունն ունի զգալի պաշարներ: Արտադրանքի
գինը շուկայականից էժան է և մրցունակ:
Ընկերությունը ցանկանում է կապ հաստատել քաշմիր
արտահանողների /կամ օգտագործողների հետ, որոնք
կվաճառեն այն կամ կօգտագործեն որպես կտոր`
տարատեսակ պատրաստվածքներ արտադրելու համար:
Code: 20090428042
Պողպատյա կոնստրուկցիաներ
Լեհական ընկերությունը, որը գործ ունի պողպատե
կոնստրուկցիաների հետ, առաջարկում է դառնալ
ենթակապալառու:
Code: 20090303001
Ավտոմատացման և կառավարման համակարգեր
Լեհական ընկերությունը, որն առնչվում է
ավտոմատացման և կառավարման համակարգերի նախագծման
և տեղադրման հետ, փնտրում է փոխադարձ արտադրության
և ենթապայմանագրերի հնարավորություններ:
Ընկերությունը առաջարկում է նաև միջնորդի
ծառայություններ:
Code: 20090216020
Տեղափոխում և լոգիստիկա
Լեհական ընկերությունը, որն իրականացնում է
փոխադրման և լոգիստիկայի ծառայություններ,
առաջարկում է համագործակցություն և ցանկանում է
դառնալ ենթակապալառու:
Code: 20090227005
ՏՏ-տեխնոլոգիներ և տուրիզմ
Լեհական ընկերությունը, որը գործունեություն է
ծավալում ՏՏ-տեխնոլոգիաների և տուրիզմի
ոլորտներում, առաջարկում է համագործակցություն`
համաշխարհային ցանցի զարգացման ոլորտում, ինչպես
նաև շահագրգռված է hardware տարածման և ծրագրային
ապահովման մեջ: Ընկերությունը կարող է նաև դառնալ
հանգստի կազմակերպման միջնորդ (ակտիվ հանգիստ):
Code: 20090306007
Խողովակաշարեր և հատուկ կափույրներ
Լեհական ընկերությունը, որը գործում է պողպատե
կոնստրուկցիաների և նավաշինության ոլորտում,
կապված զոդման աշխատանքների, արդյունաբերական
կառուցվածքների հավաքման և սպասարկման, ինչպես նաև
խողովակաշարերի պատրաստի համակարգերի և հատուկ
կափույրների վաճառքի հետ (PP, PE, PVDF), փնտրում
է ցանկանում է կնքել ենթապայմանագրեր և առաջարկում
է դառնալ առևտրային միջնորդ:
Code: 20090327024
Ներկվածք, շարվածք, կղմինդրներ…
Լեհական ընկերությունը, որն աշխատում է
շինարարության և ինքնաշարժային սեկտորում,
առաջարկում է դառնալ ենթակապալառու: Ընկերությունը
մասնագիտացած է ներկվածքի, շարվածքի, կղմինդրի,
տանիքածածկման և զոդման աշխատանքների գործում:
Ընկերությանը պահանջվում են նաև մեխանիկներ և
վարորդներ` փոխադրման ծառայությունների համար:
Code: 20090403013
ՏՏ-ծառայություններ
Բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացած է
ՏՏ-ծառայությունների մատուցման գործում, փնտրում է
հին և նոր գրքեր, համակարգիչներ և համակարգչային
սարքավորումներ, աուդիո և վիդեոսարքավորումներ,
թվային տեսախցիկներ մատակարարողների` նոր
ձեռնարկության համար:
Code: 20090414014
Մոմեր
Մոմերի պատրաստող գերմանական ընկերությունը
փնտրում է մեծածախ առևտրի գործընկերների:
Code: 20090424004
Կահույք
Կահույք արտադրող բուլղարական ընկերությունը
փնտրում է առևտրային միջնորդական ծառայություններ
և առաջարկում է իր ծառայությունները` իբրև
ենթակապալառու:
Code: 20090415003
Վեբ-կայքեր և վեբ-հավելվածներ
Ռուսական ընկերությունը, որը ակտիվ
գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման
գործում, Web-կայքերի և Web-հավելվածների
զարգացման գործում, առաջարկում է համատեղ
արտադրություն, ենթապայմանագրեր և աուտսորսինգ:
Code: 20090414005
Մազերի գունաթափում
Բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացած է
մազերի գունաթափման փոշու արտադրության և
փաթեթավորման գործում, փնտրում է
դիստրիբյուտորներ, ինչպես նաև ենթապայմանագրերի
հնարավորություներ:
Code: 20090409045
Ալյումինե դռներ, պատուհաններ և
շերտավարագույրներ
Չինական ընկերությունը, որն իրականացնում է
գիտահետազոտական աշխատանքներ և միևնույն ժամանակ
զբաղվում է ալյումինե դռների, պատուհանների և
շերտավարագույրների արտադրությամբ, փնտրում է
վերավաճառողներ և դիստրիբյուտորներ:
Code: 20090409001
Հաստոցաշինություն
Մեքենաների համար նախատեսված գործիքների, ինչպես
նաև մետաղե պնևմատիկ և հիդրավլիկ մասեր արտադրող
մակեդոնական ընկերությունը առաջարկում է
ենթապայմանագրերի (ենթակապալի) կնքում և
աութսորսինգ:
Code: 20090407040
Կանացի հագուստ
Մակեդական ընկերությունը, որը զբաղվում է կանացի
հագուստի, մասնավորապես տաբատների և
կիսաշրջազգեստների արտադրությամբ, փնտրում է
դիստրիբյուտորներ: Ընկերությունը առաջարկում է նաև
միջնորդական ծառայություններ, փոխշահավետ
արտադրություն և աութսորսինգ:
Code: 20090317041
Անասնաբուժական արտադրանք
Ֆրանսիական ընկերությունը, որը մասնագիտացած է
տնային կենդանիների և ձիերի համար ինովացիոն և
դասական կենդանաբանական պատրաստվածքներ, փնտրում է
գործակալներ կամ դիստրիբյուտորներ երկարատև
համագործակցության համար, էքսկլյուզիվ
համաձայնագրերի կնքման հնարավորությամբ:
Code: 20090323006
Ինովացիոն կոսմետիկ նյութեր
Ֆրանսիական ընկերությունը, որը պատրաստում է
ինովացիոն կոսմետիկ նյութեր և օգտագործում է ակտիվ
պոլիմերների տեխնոլոգիա, փնտրում է գործակալներ
կամ դիստրիբկուտորներ, երկարատև համագործակցության
համար էքսկլյուզիվ համաձայնագրերի կնքման
հնարավորությամբ:
Code: 20090323009
Ինովացիոն միջոցներ տների և լողավազանների
սպասարկման համար
Ֆրանսիական ընկերությունը, որը պատրաստում է տների
և լողավազանների համար նախատեսված ինովացիոն
պատրաստվածքներ, փնտրում է գործակալներ կամ
դիստրիբյուտորներ, երկարատև համագործակցության
համար էքսկլյուզիվ համաձայնագրերի կնքման
հնարավորությամբ:
Code: 20090323043
Ինովացիոն լուծումներ առողջապահության ոլորտում
Լեհական ընկերությունն առաջարկում է
ծառայություններ, տեխնոլոգիաներ և նոր լուծումներ
առողջապահության ոլորտում, որոնք բարելավում են
որակը և արդյունավետությունը: Կազմակերպությունը
փնտրում է գործընկերներ, որոնք կօգնեն իրեն
աշխատել Եվրամիության երկրների շուկաներում:
Շահագրգռված ընկերությունները պետք է կենտրոնացած
լինեն աջողջապահության շուկայում:
Code: 20090416042
Մրգային օճառներ
Թուրքական ընկերությունը, որն արտադրում է մրգային
դեկորատիվ օճառներ, փնտրում է առևտրային
միջնորդների: Օճառներն ունեն լավ բուրմունք և
մրգերի ձև: Ընկերությունը արտահանում է իր
արտադրանքը ԱՄՆ, երմանիա, Արաբական երկրներ:
Code: 22030
Տեքստիլ
Թուրքական ընկերությունը, որն արտադրում է
անկողնային տեքստիլ արտադրանք (ծածկոցներ,
սպիտակեղեն), փնտրում է համագործակցություն
ընկերությունների հետ, որոնց անհրաժեշտ է
բարձրորակ սպիտակեղեն մատչելի գնով:
Code: 22031
Հրուշակեղեն
Հունգարական ձեռնարկատերը, որը մասնագիտացած է
տարատեսակ հրուշակեղենի (կիսաֆաբրիկատներ)
արտադրության գործում, փնտրում է ենթապայմանագրերի
հնարավորություններ:
Code: 20090420020
Կահույք
Հունգարական ընկերությունը, որը մասնագիտացած է
կահույքի պատրաստման և տարբեր շարժական
պատրաստվածքների (դռներ, պատուհաններ և այլն) մեջ,
փնտրում է առևտրային միջնորդական ծառայություններ
և ենթապայմանագրերի/ենթակապալի հնարավորություն:
Code: 20090416004
Կահույք, սանդուղքներ/աստիճաններ
Հունգարական ձեռնարկատերը, որն արտադրում է տարբեր
տեսակի կահույք և փայտե պատրաստվածքներ (օրինակ`
սանդուղքներ/աստիճաններ), փնտրում է
ենթապայմանագրի/ենթակապալի հնարավորություն և
շահագրգռված է փոխշահավետ արտադրության
իրականացման մեջ:
Code: 20090415025
Կառուցվածքային ինժինիրինգ
երմանական խորհրդատվական ընկերությունը, որը
մասնագիտացած է կառուցվածքային, հիդրավլիկ,
տրանսպորտային ինժինիրինգի, քաղաքացիական
շինարարության, շրջակա միջավայրի բարելավման,
նախագծման, ինչպես նաև շինարարության կառավարման
գործում, փնտրում է տարբեր մեծության և տեղական
շուկային ծանոթ ինժինիրինգային ընկերություններ:
Համագործակցությունը հնարավոր է երկկողմանի
կապալով, ինչպես նաև լայնածավալ ծրագրերի
իրագործման դեպքում հնարավոր է նաև համատեղ
ձեռնարկության հիմնում:
Code: 20081202010
Կաթնամթերք
Կաթնամթերքի արտարդրությամբ զբաղվող լիտվական
ընկերությունը մասնագիտացած է կենդանիների համար
չոր կաթնամթերքի փոխարինիչների արտարությամբ, կաթի
փոխարինիչների մեծածախ և մանրածախ առևտրով և
կաթնամթերքի տարածմամբ Եվրոմիության երկրների,
Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և
այլ երկրների կաթնամթերքի շուկաներում), փնտրում է
դիստրիբյուտորների և առաջարկում է փոխշահավետ
արտադրություն:
Code: 20081124004
Փաթեթավորում / գովազդային արտադրանք
Լիտվական ընկերությունը, որը մասնագիտացած է
փաթեթավորման/գովազդային ապրանքների (պիտակներ,
բրոշյուրներ, բուկլետներ, ֆիրմային բլանկեր,
օրացույցներ) և փաստաթղթերի ձևերի տպագրության
(օրդերներ, հաշվետվությունների բլանկներ,
դրոշմանիշներ, բանդերոլներ և այլն) արտադրության
ոլորտում, փնտրում է իր արտադրանքի դիստրիբյուտոր:
Ընկերությունն առաջարկում է նաև ենթկապալի կնքում:
Code: 20081124009
Քիմիական նյութեր
Լիտվական ընկերությունը մասնագիտացած է
վառելիքաէներգետիկ ոլորտում, քիմիական,
մետաղամշակման, ապակե, բժշկական արդյունաբերության
մեջ, պլաստամսսայի և կերամիկայի արտադրման համար
լայնորեն կիրառվող քիմիական նյութերի ներմուծման
գործում: Ընկերությունը առաջարկում է
տրանսպորտային/լոգիստիկ ծառայություններ:
Ընկերությունն առաջարկում է մաքսազերծման կոմպլեքս
ծառայություններ ինչպես երկաթգծով, այնպես էլ
ավտոտրանսպորտով տեղափոխման դեքպում (ներմուծում և
արտահանում) Բալթյան երկրների, Ռուսաստանի,
Ուկրաինայի, Բելարուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և
այլ երկրների տարածքում:
Code: 20081121003
Ծրագրային ապահովում
Բրիտանական ընկերությունը փնտրում է ծրագրային
ապահովման գործակալներ/դիստրիբյուտորներ, որոնց
գործունեությունն ուղղված է հյուրանոցային և
հանգստի կազմակերպման վայրերում օգտագործմանը:
Code: 20090216055
Ծրագրային ապահովում
Ֆիննական ընկերությունը մշակել է ծրագրային
ապահովման կատարյալ ծրագիր (խաղ), որը կարող է
պահպանվել համակարգիչների և հեռախոսների
հիշողության մեջ: Ծրագիրը հարմար է
առողջապահության ոլորտում կիրառման համար (օրինակ
այն շատ հարմար է տարեց մարդկանց համար, ում
հարկավոր է խուսափել ծերունական
“թուլամտությունից”): Ծրագիրն արդեն մշակված է և
ընկերությունը փնտրում է իրացման շուկաներ, այժմ
նաև Հայաստանում:
Code: 20090119005
Օդային հոսանքների կառավարում և առագընթաց
նավեր
Լեհական ընկերությունը զբաղվում է օդային հոսքերի
կառավարման համակարգերի տեխոլոգիաների զարգացան
գործով, ինչպես նաև արտադրում է տուրբիններ,
բարձրակարգ օդափոխիչներ, փրկարարական և
տուրիստական հարթատախտակ նավակներ, մինչև 20մ/վրկ
ուժգնությամբ քամիների նկատմամբ դիմացկուն
հողմատուրբիններ: Ընկերությունը
համագործակցություն է առաջարկում Հայաստանյան
գործընկերներին:
Code: 20090330030
ՏՏ համագործակցություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
մասնագիտացած ընկերությունը, որը զբաղվում է
ծրագրային ապահովմամբ և տեխնիկական
ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև ծրագրերի
արտահանմամբ, e-Business-ով և տեղեկատվական
ծառայությունների մատուցմամբ, երկարաժամկետ
համագործակցության համար փնտրում է ՏՏ ոլորտի
ձեռնարկություններ:
Code: 20090327005
Էլեկտրասարքավորումներ
Հունական ընկերությունը մասնագիտացած է
էլեկտրասարքավորումների ( արտակարգ
իրավաիճակներում լուսավորում, կրակի բացահայտման
համակարգեր, էլեկտրոնային կայունացուցիչներ,
ազդանշանային համակարգեր, սենյակային էլէկտրոնային
ջերմապահպանիչներ, էլէկտրական միջատասպան սարքեր)
արտադրության գործում: Ընկերությունը փնտրում է
գործընկերներ, առևտրային միջնորդներ (գործակալներ,
դիստրիբյուտորներ, ներկայացուցիչներ):
Code: 324
Բանվորական հագուստ
Ռուսական ընկերությունը մասնագիտացած է բանվորական
հագուստի, կոշիկների, ինչպես նաև ձկնորսության և
որսորդության համար նախատեսված պարագաների,
հագուստի և կոշիկների արտարդրության գործում:
Ընկերությունը փնտրում է առևտրային միջնորդների,
ենթակապալ, նաև պատրաստ է համատեղ ձեռնարկություն
հիմնել:
Code: 20081031014
Փայտե պատրաստվածքներ
Լիտվական ընկերությունը, որը
մասնագիտացած է փայտե պատրաստվածքների
արտադրության ոլորտում (փայտե տակդիրներ և
վառելիք), փնտրում է առևտրային միջնորդների և
առաջարկում է առևտրային միջնորդական
ծառայություններ: Ընկերությունը նաև հանդիսանում է
Լիտվայում վառարանային ջեռուցման դիստրիբյուտոր և
փնտրում է ջեռուցման համակարգերի սարքավորումների
պատրաստող և փայտաթեփի մատակարար` եվրոպական և այլ
շուկաներում:
Code: 20090309054
Փայտե պատրաստվածքներ
Լիտվական ընկերությունը, որը
մասնագիտացած է փայտե պատրաստվածքների
արտադրության մեջ, փնտրում է առևտրային
միջնորդների` գործակալների, ներկայացուցիչների,
բաշխիչների:
Code: 20090309001
Կոնյակ
Ֆրանսիական փոքր ընկերությունը
Կոնյակի տարածաշրջանից, որը արտադրում է բարձրորակ
կոնյակ, փնտրում է ալկոհոլի ներմուծող և
դիստրիբյուտոր` Եվրոմիության երկրներում,
Ասիայում, Ամերիկայում: Ընկերությունը տիրապետում
է խաղողի մշակման բացառիկ տեխնոլոգիաների, ինչի
շնորհիվ էլ խմիչքը գրավել է իր կայուն դիրքը`
բարձրորակ կոնյակների շարքում: Քաղցրությունն ու
իսկությունը գլխավոր արժեքներն են, որոնք
գնահատվում են կոնյակի սիրահարների և
կոլեկցիոներների կողմից:
Code: 20090306030
Արդյունաբերական ձուլվածքներ
Բուլղարական ընկերությունը, որը
մասնագիտացած է մոխրագույն թուջի համաձուլվածքների
և հանգուցային երկաթի ձուլակտորների
արդյունաբերական մշակման գործում, առաջարկում է
ենթակապալառուի ծառայություններ: Ընկերությունը
նաև փնտրում է առևտրային միջնորդների և
գործընկերների` փոխշահավետ արտադրության
կազմակերպման համար:
Code: 20090219045
Հեռուստահաղորդակցություն և հեռարձակում
Հեռահաղորդակցության և հեռարձակման
ոլորտում գործող Իսպանական ընկերությունը փնտրում
է գործընկեր, ռադիոհաղորդակցության բնագավառում
համատեղ նախագծերի իրագործման համար (գլխավորապես
տենդերներին մասնակցությունը ապահովելու համար):
Ընկերությունն առաջարկում է նաև ենթակապալառու`
պատվիրած նախագծերի կատարման, հեռահաղորդակցության
և հեռարձակման համար: Բացի այդ, ընկերությունը
պատրաստ է գնել գործընկեր-կազմակերպության մի
մասը:
Code: 20090205050
Էներգետիկ խմիչքներ
Լիտվական ընկերությունը, որը
արտադրում է էներգիական խմիչքներ` պահանջվող
պիտակներով, փնտրում է առևտրային միջնորդների,
ընկերության ձեռքբերում (մասնակի կամ
ամբողջությամբ), առաջարկում է ֆրանչայզ,
տրանսպորտ/լոգիստիկա, համատեղ ձեռնարկություն,
ընկերությունների միաձուլում, մասնաբաժինների
փոխանակում, փոխշահավետ արտադրություն և
ենթապայմանագրեր/outsourcing:
Code: 20090205022
Երկաթի ձևավոր ձուլում
Լիտվական ընկերությունը, որը
մասնագիտացած է երկաթի ձևավոր ձուլման գործում,
փնտրում է առևտրային միջնորդների` գործակալների,
ներկայացուցիչների, դիստրիբյուտորների և
առաջարկում Է փոխշահավետ արտադրություն:
Code: 20090205004
Զուգագուլպաներ, գուլպաներ, հողաթափեր
Լիտվական ընկերությանը, որը
արտադրում է կանացի և մանկական զուգագուլպաներ,
գուլպաներ, հողաթափեր, հարկավոր են առևտրային
միջնորդի ծառայություններ: Արտադրողը առաջարկում է
նաև ենթապայմանագրերի կնքում:
Code: 20090203005
Ինովացիոն ՏՏ-արտադրանք
Բելգիական ընկերությունը ստեղծել է
ՏՏ-արտադրանք, որը թույլ է տալիս ցանկացած
ընկերության դեպի իրենց կայք ուղորդել ինտերնետ
օգտագործողներին` անվճար ձևով 24-ժամյա
հեռախոսագծի/կամ ՙչատ՚ համակարգի միջոցով, փնտրում
է կոմերցիոն միջնորդների և միասնական
ձեռնարկություն:
Code: 20090202033
Գազով տաքացման/ջեռուցման համակարգեր
Ֆրանսիական ընկերությունը, որը
պատրաստում է գազով ջեռուցման խնայողական
համակարգեր, փնտրում է գործընկեր` իր արտադրանքի
առաջմղման և իրացման համար:
Code: 20090122011
Ջերմոցներ և գյուղատնտեսություն
Իսպանական ընկերությանը, որը
մասնագիտացած է ջերմոցների և գյուղատնտեսության
տեխնոլոգիայի մատակարարման գործում, հետաքրքրում
են գործակալներ, ներկայացուցիչներ,
դիստրիբյուտորներ և փոխշահավետ բաշխման
ծառայություններ: Ընկերությունն առաջարկում է նաև
տեխնիկական աջակցություն և ինժեներական
ծառայություն:
Code: 20081211055
Թանկարժեք քարերի
վերաշրջանառություն և պտույտ
Լեհական մասնավոր ընկերությունն, որը մասնագիտացած
է թանկարժեք քարերի և ազնիվ մետաղների վերամշակման
գործում, ինչպես նաև ոսկե և արծաթե իրերի
պատրաստման, գնման և վաճառքի ոլորտում, փնտրում է
ոսկեգործությամբ զբաղվող գործընկերներ
ֆրանչայզինգի համար (դիստրիբյուտոր):
Code: 20081217013
Անշարժ գույքի կառավարում
Լեհական ընկերությունը (շինարարական կոպերատիվ),
որը մասնագիտացած է անշարժ գույքի շինարարության և
կառավարման ոլորտում, փնտրում է գործընկեր
շինարարության բնագավառում համագործակցելու համար:
Code: 20081217018
Անշարժ գույք
Լեհական ընկերությունը, որը զբաղվում է անշարժ
գույքի կառավարմամբ, փնտրում է գործընկեր
համագործակցության նպատակով:
Code: 20081217026
Փետուրների վերա մշակում և մշակում
Լեհական կազմակերպությունը իրականացնում է
փետուրների և աղվափետուրների վերամշակում և
մշակում, ինչպես նաև կատարում է փետուրների և
փետուրներով, աղվափետուրներով լի պատրաստվածքների
արտահանում և ներմուծում: Ընկերությունը
առաջարկում է փոխշահավետ արտադրության
կազմակերպում:
Code: 20081221002
Արդյունաբերական և շարժիչների յուղեր
Լեհական ընկերությունը, որը մասնագիտացած է
արդյունաբերական և շարժիչի յուղերի արտադրության,
վաճառքի և ծառայեցման գործում, փնտրում է
առևտրային միջնորդի ծառայություններ:
Code: 20081218005
Շինանյութ
Լեհական մասնավոր ընկերությունը, որը
մասնագիտացած է շինանյութերի առևտրում` ավտոտնակի
դարպասներ, պատուհաններ, դռներ, բուխարիներ,
էլեկտրական գործիքներ, փնտրում է առևտրային
միջնորդական ծառայություն:
Code: 20081218011
Էլեկտրոնիկա
Լեհական ընկերությունը մասնագիտացած է
կենցաղային էլեկտրոնիկայի ոլորտում, և հանդիսանում
է եվրոպական շուկայում առաջատար հեռուստացույցների
հեռակառավարման վահանակների արտադրման մեջ,
փնտրում է գործընկեր, որը կլինի ենթակապալառու,
արտադրող կամ առևտրային գործակալ:
Code: 20081218047
Գովազդ
Գովազդի ոլորտում գործող լեհական
ընկերությունը համագործակցություն է առաջարկում
առևտրային գործակալություններին կամ
ենթակապալառուներին:
Code: 20081221001
Խոհարարական և հյուրանոցային ծառայություններ
Լեհական ընկերությունը զբաղվում է խոհարարական
և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ,
ինչպես նաև կազմակերպում է միջոցառումներ բաց
երկնքի տակ: Կազմակերպությանը հետաքրքրում են
առևտրային միջնորդական ծառայություններ,
ենթապայմանագրեր, աուտսորսինգ.
Code: 20090127018
Քրոմանիկելապատ պատրաստռվածքներ
Լեհական կազմակերպությունը մասնագիտացած է
քրոմանիկելապատված պատրաստվածքների առևտրում:
Ընկերությունը ընկերությունը ապահովում է մետաղե
թիթեղների արտադրություն և առաջարկում է առևտրային
միջնորդական ծառայություններ:
Code: 20090203020
Հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ
Լեհական հաշվապահական գրասենյակը, որը
մասնագիտացած է ընկերությունների, անհատների և
ֆերմերների հաշվապահության վարման և խորհրդատվական
ծառայությունների վարման գործում, առաջարկում է
բաժինների միաձուլում կամ փոխանակում, ինչպես նաև
ընկերության վաճառք` մասամբ կամ ամբողջությամբ:
Code: 20090203023
Թիթեղներ տանիքների համար
Լեհական ընկերությունը, որը մասնագիտացած է
տանիքների թիթեղների արտադրության մեջ,
հետաքրքրված է տանիքների ջրահեռացման համակարգերի
արտադրության մեջ, ինչպես նաև փնտրում է առևտրային
միջնորդական ծառայություն:
Code: 20090210023
Կառուցվածքներ և պողպատե տարրեր
Լեհական կազմակերպությունն իրականացնում է
ընդունում է պատվերներ` փոքր և մեծ, ստանդարտ և ոչ
ստանդարտ, առանձին և փոքր սերիաներով:
Կազմակերպությունն շահագրգռված է վերոհիշյալ
կառուցվածքների և պողպատե տարրերի արտադրման և
մատակարարման մեջ: Կազմակերպությունը առաջարկում
է` կոնտեյներների, բունկերների, ծխատար
խողովակների, խողովակների, օդորակիչների
արտադրություն, ինչպես նաև մեխանիզմների, տարրերի,
ցանցի և սրացված ֆիդերների, ջեռոցների,
խառնիչների, ծխանցքների տեղադրում, մեխանիկակակն
մշակման և եռակցման ծառայություններ,
ջերմադիմացկուն և ածխածնային տարրերի
արտադրություն: Կազմակերպությունը փնտրում է
առևտրային միջնորդական ծառայություններ:
Code: 20090210036
Հաջորդ էջ
|